News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործներն այսօր` դեկտեմբերի 8-ին, կրկին հավաքվել էին Կառավարության դիմաց` պահանջելով անցած տարի մթերված խաղողի դիմաց իրենց պարտքը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղցրաշենցիները, որոնց ավելի վաղ գյուղնախարարությունից խոստացել էին, որ մինչեւ դեկտեմբերի 1–ը  «Վինար» ընկերության սեփականատեր Ավետ Գալստյանը կվճարի իրենց գումարները, հանդիպում էին պահանջում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ «Դեկտեմբերի մեկն անցել ա, իսկ մեզ դեռ փողերը չեն տվել: Ասում էին՝ Ավոն կվաճառի կոնյակի հումքն ու մեր փողերը կտա, բայց մինչեւ էսօր չի տվել»,- ասաց բորբոքված գյուղացիներից մեկը:

Կառավարության նիստի ավարտից հետո քաղցրաշենցիներին մոտեցավ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, որը խոստացավ մինչեւ Նոր տարի հարցը լուծել։ Բայց գյուղացիներին դա չհամոզեց։

«Հիմա Դուք ինչ ասում եք, կներես, մենք չենք հավատում։ Էդ ո՞նց եղավ, որ էդ Ավոն փողերը կարացավ տա նրանց, ովքեր դուխով էին, ասենք՝ Ձեր նման ղեկավար ունեին, որ զանգեց ասեց՝ փողը տար տուր, իսկ քյասիբ-քյուսուբի փողերը չի տալիս»,- բողոքեց քաղցրաշենցիերից մեկը։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Գյուղացիների թերահավատությունը բարկացրեց փոխնախարարին. «Հիմա խի՞ չեք գնում Ավոյի դեմ խոսում… ուզում եք, որ օր ասեմ, հետո ասեք` Մակարյանը խաբե՞ց: Ասում եմ նորից, որ «Պռոշյանի» գործարանը կգնի այդ կոնյակի հումքը, գումարն էլ կտան գյուղացիներին»:

Վիճաբանությունը երկարեց։ Փոխնախարարը փորձում էր գյուղացիներին համոզել մի քանի օր էլ սպասել: Քաղցրաշենցիները, սակայն, հանդիպում էին պահանջում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ. «Վարչապետը ասող տղայա, ինքը կարա կարգադրի»։

Գյուղացիներին այդպես էլ թույլ չտվեցին կառավարության շենք մտնել։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործները անցած տարվա մթերած բերքի գումարը մինչեւ օրս չեն ստացել։ Խաղողը մթերած «Վինար» ՍՊԸ-ն քաղցրաշենցիներին, ինչպես նաեւ 10 այլ գյուղերի բնակիչների պարտք է մոտ 160 միլիոն դրամ: Խաղողագործները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով վճարել իրենց պարտքը։

Տպել
Ամենաշատ