News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 6-ին Կատար աշխատանքային այցի շրջանակներում համատեղության կարգով Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը (նստավայրը՝ Աբու-Դաբի) հանդիպումներ է ունեցել երկրի ԱԳ պետնախարար Սուլթան ալ-Մուրեյխիի եւ ԱԳ պետական արարողակարգի ղեկավար Իբրահիմ Ֆախրոյի հետ:

Հանդիպումներին անդրադարձ է կատարվել հայ-կատարական հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցերի, երկկողմ համագործակցության հետագա զարգացման եւ խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Այդ համատեքստում երկուստեք կարեւորվել է իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը եւ փոխայցելությունների կազմակերպումը։

Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել նաեւ «Qatar Airways» ավիաընկերության գործադիր տնօրեն Աքբար ալ-Բաքերի հետ, որի ընթացքում քննարկվել է համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հատուկ ընդգծվել է, որ կատարական ավիաուղիների կողմից իրականացվող ուղիղ ավիաչվերթներն էապես նպաստում են երկկողմ համագործակցության ամրապնդմանը:

Այցի ընթացքում դեսպան Ղարիբջանյանը հանդիպում է ունեցել նաեւ կատարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հայ-կատարական հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ դրանց զարգացման հեռանկարները: ՀՀ դեսպանը նաեւ մանրամասն անդրադարձել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակին եւ այդ ագրեսիայի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ