News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՆԱՍԱ-ի հետախուզական օդանավերը Անտարկտիդայի ամենախոցելի սառցադաշտերից մեկում 112 կմ երկարությամբ հսկայական ճեղքվածք են հայտանաբերել, որի հայտնվելը վկայում է սառցային այդ զանգվածի եւ 6,5 հազար խորանարդ կիլոմետր մակերեսով մեգաայսբերգի քայքայման մեկնարկի մասին, հայտնում է Live Science-ը:

Կլիմայագետները, օվկիանոսագետները եւ այլ մասնագետներ բավական երկար ժամանակ կարծում էին, որ կլիմայի փոփոխությունները սպառնում են Երկրագնդի սառույցի հիմնականում հյուսիսային պաշարների ոչնչացմամբ՝ Գրենլանդիայի սառցադաշտերի եւ հյուսիսային բեւեռային սառցե գլխարկի:

Վերջին տարիներին այս պատկերացումը սկսել է փոխվել, քանի որ գիտնականները վկայություններ են հայտնաբերել, որ առաջինը կարող են անհետանալ ոչ թե հյուսիսային սառույցները, այլ Անտարկտիդայի սառցադաշտերի մի մասը, որը կհանգեցի ծովի մակարդակի աղետալի բարձրացման: Այդ պատճառով ՆԱՍԱ-ն IceBridge նախագծի շրջանակներում մշտապես հետեւում է հարավային սառույցների վիճակին՝ դրանք ուսումնասիրելով հետախուզական օդանավերով:

Այս ուսումնասիրությունները վկայում են, որ ոչնչացման համար ամենախոցելի եւ երաշխավորված թեկնածուն Անտարկտիդայի արեւելյան ափին գտնվող, այսպես կոչված, Լարսենի սառցադաշտն է, որը սկսել է քայքայվել դեռեւս 1995 թվականից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ