News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գիտնականներն ապացուցել են, որ տնային կենդանիներն իսկապես երկարացնում են տերերի կյանքի տեւողությունը: Այս մասին հայտնում է Informing-ը: 

Փենսիլվանիայի (ԱՄՆ) եւ  Ռոսթոկի (Գերմանիա) համալսարանների աշխատակիցները նշել են, որ իրենք հետազոտել են սրտի նոպա տարած 92 հիվանդների առողջական վիճակի վերաբերյալ տվյալները: Մասնագետների խոսքով՝ տնային ձեռնասունների առկայությունը մարդկանց 94 տոկոսի վիճակը լավացրել է:

Մասնագետների պարզաբանմամբ՝ դա կապված է օքսիտոցին հորմոնի արտադրման հետ, որն ավելի շատ է տանը կենդանիներ պահող մարդկանց օրգանիզմում: Հետազոտության հեղինակները նշում են, որ այս հորմոնն արտադրվում է դրական զգացումների դեպքում: Իսկ տնային կենդանիները միշտ պատրաստ են իրենց տերերի տրամադրությունը բարձրացնելուն:

Տանը կենդանի պահել վճռող մարդկանց շրջանում խոլեստերինի մակարդակը կարգավորվում է, նրանք ավելի հեշտ են դուրս գալիս սթրեսային վիճակներից: Նաեւ ավելի լավ է աշխատում նրանց սիրտ-անոթային համակարգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ