News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 8-ին,  ՀՀ սփյուռքի նախարարության եւ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճի նախասրահում մեկնարկեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:

Ներկայացված էին 65-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք:

Նախարարը շրջեց տաղավարներով, այնուհետեւ պատասխանեց լրագրողների՝ Հալեպի կենտրոնի ազատագրմանը, օդանավակայանի բացման հնարավորությանը եւ սիրիահայերի հնարավոր վերադարձին վերաբերող հարցերին:

Ցուցահանդես-տոնավաճառը գործելու է նաեւ դեկտեմբերի 9-ին, ժամը՝ 10:00-19:00-ը:

Տպել
Ամենաշատ