Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 7-ից 8-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 16-ը:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 2 դեպք:
Բացահայտվել է գողության 8, խարդախության 5, ավազակային հարձակման եւ յուրացման 1-ական, դրամանենգության եւ խուլիգանության 2-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 եւ գողության 4 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: