News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դատախազությունը պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կողմից լրագրող Վահե Մակարյանին հարվածելու դեպքով ոստիկանությանը նյութեր նախապատրաստելու ցուցում է տվել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության մամուլի ծառայությունից, որտեղից նշեցին, որ այս պահին ընթանում է  հետաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանը հայտնել է, որ խորհրդարանում ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել ու հարվածել է իր աչքին: Ամեն ինչ սկսվել է լրագրողների հետ պատգամավորի հարցուպատասխանի ժամանակ, երբ լրագրողի հարցերը դուր չեն եկել պատգամավորին: Ավելի ուշ Ռուբիկ Հակոբյանը առաջարկել է լրագրողին առանձնանալ, որի ժամանակ էլ տեղի է ունեցել միջադեպը: Նշենք, որ Վահե Մակարյանի այտը դեպքից հետո կարմրած էր:

Տպել
Ամենաշատ