News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի Հելսինկի-Վանտա օդանավակայանում փակցրել են արտասահմանյան հյուրերին ուղղված պաստառ: The Telegraph-ը նշել է, որ այն, հնարավոր է, աշխարհում «լավագույն տուրիստական պաստառն է»: 

Պաստառի վրա գրված է. «Ոչ մի սթափ դատող մարդ Հելսինկի չի գա նոյեմբերին: Բացի քեզնից, թոկից փախած: Բարի գալուստ»: Պաստառը պատրաստել են Հելսինկիի տուրիստական գրասենյակի ներկայացուցիչները եւ Slush սթարթափ փառատոնի կազմակերպիչները, որն անցակցվել է նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին:

Slush-ի գլխավոր տնօրեն Մարիան Վիկուլան հայտարարել է, որ նոյեմբերին Հելսինկին, հնարավոր է, ճանապարհորդության համար ամենավատ վայրն է: «Այստեղ մութ է, խոնավ եւ ցուրտ: Եթե ձեզ գեղեցիկ ձնաթմբերի նկարներ են պետք, ապա այստեղ դա չեք գտնի, դրանք Լապլանդիայում են»,- նշել է Վիկուլան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ