Հայաստանի ԶՈՒ ԳՇ 8-րդ բաժնի պետ, գնդապետ Ռուստամ Կարապետյանը դեկտեմբերի 8-ին Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների համար ՌԴ «Ֆորտ» փակ բաժնետիրական ընկերության Ե-65 գաղտնագրման սարքավորման համակարգի ցուցադրմանն ու կծանոթանա համակարգի տեխնիկական հնարավորություններին:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարությունից: