News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանը ողջունում է միջազգային բեռնափոխադրումների ազատականացումը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Մոսկվայում մասնակցել է  «Տրանսպորտային շաբաթ-2016» միջոցառումների շրջանակներում անցկացվող Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ)  անդամ պետությունների տրանսպորտի նախարարների 5-րդ խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ նախարար Վահան Մարտիրոսյանն իր ելույթում անդրադարձել է ԵՏՄ անդամ պետությունների շրջանակներում տրանսպորտի ոլորտում համագործակցության առաջնահերթություններին և հնարավորություններին։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Անդրադառնալով կաբոտաժային ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծրագրին՝ նախարարը  նշել է, որ այն ուղղված է ընդհանուր շուկայի զարգացմանը և տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացմանը.

«Հայաստանը ողջունում է միջազգային բեռնափոխադրումների գործընթացի ազատականացումը, ֆիզիկական և ոչ ֆիզիկական արգելքների վերացումը,  որոնք խանգարում են բեռնափոխադրումների արդյունավետ իրագործմանը»,- ասել է Վ. Մարտիրոսյանը:

Նախարարը կարևորել է  «Համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության» նախագծի մշակումը և  նշել է, որ  այն կնպաստի միասնական տրանսպորտային տարածության ու տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծմանը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև ԵՏՄ անդամ պետությունների տարածքում ազատ տրանզիտային փոխադրումներին, օդային հաղորդակցության ընդլայնմանը, միջազգային ավտոմոբիլային փոխադրումներին, ենթակառուցվածքային ծրագրերին վերաբերող,  և մի շարք այլ հարցեր։

Արձանագրվել է, որ մինչև 2025թ.  տրանսպորտային շուկաները պետք է ամբողջությամբ բաց լինեն ԵՏՄ անդամ երկրների համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ