News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գիտնականները ահազանգում են՝ ընձուղտներն անհետացման եզրին են։ Բնության պահպանության միջազգային միության հետազոտողները հաշվարկել են, որ վերջին 30 տարիներին այդ կենդանիների պոպուլյացիան կրճատվել է 40 տոկոսով, հայտնում է Informing–ը։

Եթե 1985-ին մեր մոլորակի վրա ընձուղտների քանակը կազմում էր 152-163 հազար, ապա հիմա ընդամենը 98 հազարն է մնացել։

Դրա համար էլ Կարմիր գրքում ընձուղտների կարգավիճակը փոխվել է ու հիմա դրանք ոչ թե «ամենաքիչ վտանգված», այլ «խոցելի վիճակում գտնվող» կենդանիներ են համարվում։

Գիտնականների բացատրությամբ ընձուղտների քանակի կրճատումը կապակցված է Աֆրիկայի բնակչության աճի հետ։ Անտառահատումը հանգեցնում է նրան, որ երկարավիզ կենդանիները պարզապես ապրելու տեղ չունեն։

Ընձուղտների քանակի կրճատմանը նաեւ նպաստում են որսագողությունը, զինված հակամարտությունները Աֆրիկայի տարածքում եւ գյուղատնտեսական ցանքատարածքների աճը այդ կենդանիների բնակության վայրերի մոտ։

Մասագետների խոսքով, եթե իրավիճակը չփոխվի, ապա մինչեւ հարյուրամյակի վերջ ընձուղտները կարող են առհասարակ վերանալ Երկրի երեսից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ