News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրիտանիայում սոցիոլոգները հետազոտություն են իրականացրել միջնակարգ դպրոցների շրջանավարտների շրջանում ու պարզել, որ եվրոպեոիդ ռասայի ներկայացուցիչները պետական քննություններն ավելի վատ են հանձնում, քան էթնիկ փոքրամասնություններից նրանց հասակակիցները։ Այդուհանդերձ,էլիտար բուհերում ավելի շատ սպիտակամորթ ուսանողներ են սովորում, հայտնում է universityworldnews.com–ը։

Կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել ավարտական քնննություններ հանձնող աշակերտների շրջանում։ Ընտրել են տարբեր էթնիկ խմբերի ու անապահով ընտանիքների ներկայացուցիչների։

Պարզվել է, որ սպիտակամորթ ավագ դասարանցիների միայն 28․3 տոկոսն է հաջող հանձնում պետական քննությունները։ Չինացի դպրոցականների մոտ այդ ցուցանիշը 74 տոկոս էր, ասիացիների մոտ՝ 48․2 տոկոս, սեւամորթների մոտ՝ 41․2 տոկոս, իսկ խառը ռասայի ներկայացուցիչների մոտ ՝ 37․5 տոկոս։

Բացի դրանից հետազոտության տվյալները վկայում են այն մասին, որ Բանգլադեշից, Չինաստանից ու Աֆրիկյան երկրներից եկած աշակերտների մոտ պետական քննությունների հանձնման արդյոնքները վերջին տասնամյակում բարելավվել են ավելի քան 20 տոկոսով։ Մինչդեռ եվրոպեոիդ ռասայի ներկայացուցիչներիր մոտ արդյունքներն ընդամենը 13 տոկոսով են լավացել։

Սակայն, չնայած առաջադիմության մեջ նման զգալի տարբերություններին, սպիտակամորթ երիտասարդներն առաջվա պես ավելի հաճախ են կրթություն ստանում էլիտար բուհերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ