News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանի ոստիկանության հանդեպ մեր հարգանքը որքան մեծ լինի, այնքան անվտանգ կլինի մեր երեխաների ապագան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ ոստիկանությունում ոչ թե փոփոխություններ, այլ բարեփոխումներ են նախատեսվում: «Ես դեմ եմ փոփոխություններին, որոնք ինքնանպատակ են»,- պարզաբանեց Շարմազանովը՝ կոչ անելով Ոստիկանության ներկայիս աշխատանքը համեմատել 10 կամ 5 տարի առաջ եղածի հետ: Եվ անմիջապես պարզ կլինի, որ ոստիկանությունը մեծապես վերափոխվել է: «Այնպես չէ, որ մենք անելիք չունենք, համապատասխան քայլեր պետք է ձեռնարկեն հատկապես քաղաքացիները: Մենք պետք է հրաժարվենք կարծրատիպերից, ոստիկանների հանդեպ որոշակիորեն մարգինալ խմբերի վատ վերաբերմունքից: Երբ տուն գող է մտնում, անմիջապես ոստիկանություն են զանգահարում, երբ ինչ-որ մեկը օգնության կարիք ունի, բոլորը հիշում են «1-02» ծառայության մասին, բաց երբ ոստիկանության աշխատանքը գնահատելու պահն է գալիս, բոլորն այդ մասին մոռանում են»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հուլիսյան դեպքերին՝ նա ընդգծեց, որ անհրաժեշտ է հասկանալ՝ որքան ոստիկանության, ուժային կառույցների, սպաների հանդեպ հարգանքը մեծ լինի, այնքան անվտանգ կլինի մեր երեխաների ապագան: «Եկեք գիտակցենք, որ ոստիկանները չնչին աշխատավարձով մեր անվտանգությունը, մեր քնի անդորրն են ապահովում: Գիտեմ՝ այս ելույթից հետո ինձ կքննադատեն: Այո՛, ես սուբյեկտիվ վերաբերմունք ունեմ, քանի որ իմ եղբայրը եւս ոստիկան է, եւ ես գիտեմ, թե ինչ է նշանակում ոստիկանի 24-ժամյա, չնորմավորված աշխատանքային օրը»,- ամփոփեց ԱԺ փոխնախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ