News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո Եվրամիության հետ Երեւանի հարաբերություններին վիճակվեց օդում կախված մնալը: Այս մասին դեկտեմբերի 8-ին՝ «Եվրասիական եւ եվրոպական ուղղությունների միջեւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը» թեմայով կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Միջազգային հարաբերությունների եւ անվտանգության հարցերի ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ եթե երեք տարի առաջ ԵՏՄ-ին մասնակցության անհրաժեշտությունը պայմանավորված էր անվտանգության խնդիրներով, ապա այսօր պարզ է դարձել, որ Հայաստանի իշխանություններն իրենց հաշվարկներում սխալվել են: «Մենք փաստացի տեսնում ենք, որ բավական չէ, որ մեզ չհաջողվեց խուսափել ապրիլյան պատերազմից, դեռ ավելին՝ այսօր կանգնած ենք նոր պատերազմի սպառնալիքի առջեւ»,- նշեց Սաֆարյանը: Քաղաքագետը կարծում է, որ չնայած Հայաստանում ընդունված չէ այդ մասին բարձրաձայն խոսել, բայց ԵՏՄ-ը Հայաստանի սահմանափակման եւ վերահսկման նախագիծ է:
Ինչ վերաբերում է Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերություններին, ապա, Սաֆարյանի խոսքով, այդ ուղղությամբ արդեն մի քանի տարի է՝ ոչ մի տեղաշարժ չկա: «Եթե երկար ժամանակահատվածում հարաբերություններն անորոշ են մնում, դա բացասական հետեւանքներով է հղի, այդ թվում՝ անվտանգության տեսակետից»,- ասաց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ