News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի արեւելքի իրավիճակը եւ Լեռնային Ղարաբաղում էսկալացիան ցուցադրում են, թե որքան խոցելի է դարձել խաղաղության եվրոպական ճարտարապետությունը: Այս մասին դեկտեմբերի 8-ին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների գագաթնաժողովի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ երկխոսությունը առավել հրատապ է դառնում: «Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները ինչպես երբեք կարեւոր են: Եթե նույնիսկ մենք ի վիճակի չենք կարգավորել եւ հաղթահարել բոլոր հակամարտությունները, բացարձակապես առանցքային է այն, որ համատեղ ջանքեր ենք ներդնում ԵԱՀԿ-ի եւ հակամարտությունների կառավարման նրա գործիքների ամրապնդման համար: Մենք այս բոլոր հարցերը միասին ենք քննարկում»,- նշել է Շթայնմայերը:
Նախարարի խոսքով՝ ԵԱՀԿ-ը հակամարտությունների գոտիներում՝ Արեւելյան Ուկրաինայում եւ Լեռնային Ղարաբաղում, հիանալի աշխատանք է կատարում: «Այդ աշխատանքն իրականացնելով՝ ԵԱՀԿ-ը վատագույն իրավիճակներ է կանխել, երբեմն նաեւ բացահայտ պատերազմը: Մյուս կողմից՝  եթե դիտարկենք Մերձդնեստրը, որտեղ ԵԱՀԿ-ը երկար տարիներ է աշխատել, կարող ենք նշել, որ կազմակերպության շնորհիվ հակամարտության կողմերը դարձյալ բանակցությունների սեղանի շուրջ են նստել: Դրանք լուրջ հաջողություններ են: Կարծում եմ, որ ԵԱՀԿ-ը էական դեր է խաղում Եվրոպայում խաղաղության հաստատման համար»,- ամփոփել է Շթայնմայերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ