News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Փարիզի իշխանությունները որոշել են վաճառել Արվեստների կամրջից (Pont Des Arts) ավելի քան մեկ տարի առաջ հանված «սիրո կողպեքները», որպեսզի օգնեն փախստականներին։ Այս մասին գրում է The Local–ը։

Փարիզի փոխքաղաքապետ Բրունո Ժուլյարը հայտարարել է, որ 10 տոննա կողպեքներ կվաճառվեն ժամանակակից պատմության սիրահարներին։ «Դուք կարող եք 5 կամ 10 հատ կողպեք գնել կամ մի ամբողջ խմբաքանակ եւ շատ մատչելի գնով»,– ասել է նա։

Պաշտոնյան նշել է, որ այն ամրոցները, որոնք չվաճառվեն, կհանձնեն որպես ջարդոն եւ կուղարկեն ձուլման։

Իշխանությունները հույս ունեն ակցիայի արդյունքում 100 հազար եվրո հավաքել, որոնք կուղղվեն փախստականների օգնության ֆոնդերին։ Վաճառքը մեկնարկում է եկող տարվա սկզբին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ