News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Pantone Color-ի փորձագետները հայտնել են, թե որն է լինելու 2017-ի գլխավոր գույնը, հայտնում է Associated Press–ը։ Գալիք տարվա գլխավոր գույնը վառ կանաչն է դեղինի երանգներով։

 Ինստիտուտի մասնագետները 1999-ից սկսած ընտրում են տարվա գլխավոր գույնը։ 2017-ի համար նրանց ընտրած գույնով առատ է գարնանային բնությունը։ Այն նաեւ պատմական նշանակություն ունի՝ օրինակ այդ գույնը գործածվել է 1960-ականների ու 1970-ականների բողոքական շարժումների ժամանակ։

2016-ին գլխավոր էին ճանաչվել վարդագույնն ու երկնագույնը։

Pantone -ը նոր սեզոնի ամենապոպուլյար գույներն ընտրում է ամեն տարվա դեկտեմբերին։ Այդ կանխատեսումներին ուշադիր հետեւում են դիզայներներն ու ռիթեյլերները։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ