News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին: Այժմ, Drive 5, Drive 15 եւ Drive 40 սակագնային փաթեթներում նույն ամսավճարի դիմաց կտրամադրվի 8, 20 եւ 50 ԳԲ գերարագ ինտերնետ համապատասխանաբար նախկին 5, 15 եւ 40 ԳԲ-ի փոխարեն:

Բացի այդ, գործում է Beeline 4G WiFi երթուղիչ ձեռք բերելու համար հատուկ պայմաններ: Այսուհետ Drive ՍՓ-ներից ցանկացածին 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդը կարող է ձեռք բերել նոր Beeline 4G WiFi LO2Hi երթուղիչն ընդամենը 100 դրամով, իսկ 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում` 5000 դրամով:

«Վերջին ամիսների ընթացքում Beeline-ը բավականին ակտիվորեն ընդլայնում է նոր 4G ցանցի ծածկույթը, ինչը թույլ է տալիս ապահովվել մինչեւ 70 ՄԲ/վ բջջային ինտերնետի արագություն: Մենք նաեւ կատարելագործել ենք բաժանորդային սարքավորումների տեսականին, իսկ նոր 4G WiFi երթուղիչները, որը մենք տրամադրում ենք բաժանորդներին հանդիսանում է հիանալի գործիք տանը կամ գրասենյակում անլար ցանցի կազմակերպման համար: Այժմ, Drive բջջային ինտերնետի բաժանորդներն ամսեկան կստանան ավելի մեծ արագությամբ ինտերնետ եւ կարող են լիովին զգալ մեր ինտերնետի արագությունը՝ համակարգիչներով, հեռախոսներով եւ պլանշետներով միաժամանակ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ Drive 15 ՍՓ-ում գերարագ Ինտերնետի ծավալը սպառելուց հետո եւ մինչ օրացուցային ամսվա ավարտը ինտերնետը կտրամադրվի կրկնակի ավել՝ մինչեւ 1024 կբիթ/վրկ, արագութամբ, նախկին 512 կբիթ/վրկ-ի փոխարեն: Ինչպես նաեւ ընկերությունը նվազեցվել է արխիվացված Drive 8, 20 եւ 50 ՍՓ-ների ամսավճարները:

Լրացուցիչ տեղեկատվություն Drive ՍՓ-ների մասին կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ