News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոտենում է Ամանորը, ու շատերին է հուզում այն հարցը՝ արդյոք ապրանքների գները կբարձրանան ու ինչքանով։ Առաջին հերթին՝ սննդամթերքինը, որը մարդիկ գնում են ամանորյա սեղանի համար։

Արդեն վաղուց շուկայի երկու կողմերը՝ գնորդներն ու վաճառողները, փորձում են առքուվաճառքի գործարքներն իրենց ձեռնտու ձեւով կատարել։ Հեռատես քաղաքացիները շատ մթերքներ նախօրոք են գնում, մինչեւ գների բարձրացումը։ Բնական է, որ նույնքան խորաթափանց վաճառողները ժամանակին հասկացել են այդ պարզ «խորամանկությունը» ու սկսել են գները նախապես բարձրացնել։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Որոշ քաղաքացիներ էլ մթերքը ձեռք են բերում հեռացող տարվա վերջին օրը (ու նույնիսկ վերջին ժամերին)։ Նպատակը հասկանալի է՝ գուցե վաճառողները գներն իջեցնեն, միայն թե ազատվեն ապրանքներից։ Բայց այս հնարքն էլ ոչ միշտ է աշխատում։ Առանձնահատուկ համառություն ունեցող վաճառականները մինչեւ վերջին պահը դիմանում են ու չեն իջեցնում գները։

Թվում է, թե դեկտեմբերին որքանով կաճեն գները հարցի պատասխանը կարելի է գտնել պաշտոնական վիճակագրության մեջ։ Բայց այստեղ մեկ թերություն կա ՝ գների մշտադիտարկումը իրականացվում է ամեն ամսվա 1-ից 20-ը։ Այսինքն ամենաեռուն նախաամանորյա օրերը դիտարկումից դուրս են մնում։

Արդեն երկրորդ տարին է՝ շուկայում նոր գործոն է հայտնվել։ Բոլորը տեղյակ են, որ Ռուսաստանից մասնավոր գումարային փոխանցումների հոսքը մի քանի անգամ կրճատվել է։ Դա փոփոխություններ է առաջացրել նաեւ առեւտրի ոլորտում։ Այդ փոփոխությունները պատկերավոր ներկայացնելու համար համեմատենք անցած ու նախորդ տարիների դեկտեմբերի ցուցանիշները։

Մեկ տարում դեկտեմբերին մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը կրճատվել է 17․6 տոկոսով, այդ թվում խանութների մասով՝ 19․8 տոկոսով, գյուղատնտեսական ապրանքների շուկաների մասով՝ 14․1 տոկոսով։ Գուցե ապրանքները թանկացել են, ու դրա համա՞ր է դրանց իրացումը դանդաղել։ Սակայն պաշտոնական տվյալներով, պարենամթերային ապրանքները (այդ թվում ոգելից խմիչքն ու ծխախոտը) մեկ տարում նույնիսկ էժանացել են՝ 3․7 տոկոսով։

Այդ նույն դեկտեմբերին ապրանքաշրջանառությունը կրճատվել է նաեւ ընթացիկ գներով՝ տարեկան կտրվածքով 19․2 տոկոսով։ Ընդ որում անկումը խանութների մասով կազմել է 21 տոկոս, իսկ գյուղատնտեսական շուկաներում՝ 17․2 տոկոս։ Ստացվում է, որ բնակչությունն ընդհանուր առմամբ սկսել է ավելի քիչ գումար ծախսել ապրանքներ, այդ թվում սննդամթերք, ձեռք բերելու համար։ Դա բնականաբար օբյեկտիվորեն խոչընդոտում է նախաամանորյան օրերին գների թռիչքին։

Բայց եղել են նաեւ բացառություններ։ Ասենք թանկարժեք դելիկատեսների հարցում, որոնք ոչ բոլորի գրպանին են հարմար։ Միայն մեկ ամսում՝ անցած տարվա նոյեմբերից դեկտեմբեր, մեկ կիլոգրամ կարմիր ձկնկիթը թանկացել է 6․8 հազար դրամով, կամ էլ 13 տոկոսով։

Իսկ այս տարի գնային պատկերը ինչպե՞ս կդասավորվի։ Ըստ էության բացառված չէ անցած տարվա դեկտեմբերի սցենարի կրկնությունը։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսին կլինի առաջարկ- պահանջարկ հարաբերակցությունը գալիք նախաամանորյա օրերին։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ