Հայաստանում ձեռնարկություններն ու մասնավոր ձեռներեցները կազատվեն իրենց հաշվետվությունների ուղղման արդյունքում հարկերի ուշացման համար տույժերից։ Այս մասին ասված է «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հարկային արտոնությունների սահմանման մասին» օրինագծում, որը հավանություն է ստացել դեկտեմբերի 8-ին կառավարության նիստում։
Համաներումն առաջարկում են տարածել մինչեւ 2015–ի դեկտեմբերի 31-ը սահմանված տույժերի համար։