News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առավել կարեւոր է վերականգնել վստահությունն այնտեղ, որտեղ մենք այն կորցրել ենք, անվտանգության առավել բարձր մակարդակը վերադարձնելու համար։ Այս մասին դեկտեմբերի 8-ին ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը՝ ելույթ ունենալով Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Որպես այդ գործում ավանդ՝ Շթայնմայերն օրինակ է բերել սպառազինությունների վերահսկումը վերականգնելը։ «ԵԱՀԿ գիտաժողովի ժամանակ կկայանա առանձին միջոցառում այդ հարցի քննարկման կապակցությամբ։ Ես շատ գոհ եմ, որ այդ գաղափարը հնչեցնելուց հետո կարճ ժամանակահատվածում ԵԱՀԿ անդամ երկրներից շատերը ողջունել են մեր նախաձեռնությունը»,– ասել է Շթայնմայերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ