News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Խմբի նախագահ է ընտրվել Տրենտ  Ցիմմերմանը, հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը։

Ելույթ ունենալով խորհրդարանում Ցիմմերմանը նշել է, որ ժամանակակից Հայաստանի հետ հարաբերությունները շատ կարեւոր են Ավստրալիայի համար։ Նրա խոսքով, իր համար մեծ պատիվ է խմբի նախագահ նշանակվելը։

Խորհրդարանականը նաեւ շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր օգնել են նման խումբ ստեղծել, մասնավորապես խորհրդարանի անդամներ Ջոն Ալեքսանդրին ու Ջոել Ֆիտցգիբոնին եւ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբին։

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի տնօրեն Վաչե Կաղրամանյանը ողջունել է Հայաստանի հետ բարեկամական խմբի ստեղծումը։  «Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը միշտ որոնում է Ավստրալիայի ու Հայաստանի միջեւ կապերի բարելավման ուղիներ, իսկ այս խմբի ձեւավորումը, որը բարեկամական խումբ ունի Հայաստանի Ազգային ժողովում, վճռորոշ նշանակություն ունի այդ նպատակին հասնելու համար»,- հայտնել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ