News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը նույնասեռականներին եւ այդ մշակույթի կրողներին մերժել է կաթոլիկ հոգեւորական դառնալու իրավունք ստանալ։ Այս մասին հայտնում է The Local–ը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի պաշտոնական ամսագիր Osservatore Romano–ն։

«Եկեղեցին խորին հարգանքով է վերաբերվում մարդկանց, որոնց վերաբերում է այս որոշումը, բայց ամեն դեպքում չի կարող թույլ տալ, որ նույնասեռական կամ «գեյ մշակույթը» կրող անձինք կրթություն ստանան ճեմարաններում կամ ծառայություն անցնեն սուրբ օրդեններում»,– ասված է կաթոլիկ հոգեւորականներ պատրաստելու մասին նոր դրույթում։

Բացառություն է կազմում միայն այն դեպքը, եթե նույնասեռական հակումներն ի հայտ են եկել անցումային շրջանում, օրինակ՝ դեռահասության տարիքում, երբ մարդը դեռ բավականաչափ հասուն չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ