News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հիվանդի մահվան մեջ մեղադրվող` Թալինի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Ցոլակ Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Արուսյակ Աթանեսյանը:

«Հիվանդն ունեցել է կրկնվող 4-րդ աստիճանի չարորակ ուոռւցք, ինչը նշանակում է` բուժման ենթակա չէ, սակայն հիվանդը վիրահատությունից հետո 10 ամիս ապրել է: Եթե այդ պահին չվիրահատվեր, այդքան չէր ապրի: Հիվանդը եղել է ծայրահեղ ծանր վիճակում, արնահոսում էր, եթե չվիրահատվեր, արնաքամ էր լինելու: Այս առումով իմ պաշտպանյալը մեղավոր չէ: Բոլորն էլ հաստատում են, որ հիվանդի վիճակն իսկապես ծանր է եղել, մինչեւ այդ էլ մի քանի ամիս էլ արնահոսել է, հարազատներն էլ են այդ մասին ցուցմունք տվել»,- ասաց նա:

Փաստաբանը պատմեց, որ երիտասարդ կնոջ վիրահատությունից 2 շաբաթ անց հարազատներին ընդունել է հիվանդանոցի գլխավոր բժիշկը, հայտնել նրանց ախտորոշումը եւ հորդորել անմիջապես բուժումը շարունակել ուռուցքաբանության ազգային կենտրոնում. «Ըստ մեղադրական եզրակացության` հետվիրահատական բուժում չի կազմակերպվել, մինչդեռ բոլորս էլ գիտենք, որ Թալինի հիվանդանոցում քիմիոթերապիա եւ ռադիոճառագայթ չի իրականացնում: Հարազատներին ասել են, որ տեղափոխեն Երեւան, բայց իրենք չեն տարել, ամուսինը հայտարարել է, թե միջոցներ չունի` բուժումը շարունակելու: Հիվանդին տարել են տուն եւ Ուռուցքաբանության ազգային կենտրոն են տարել միայն վիրահատությունից 3 ամիս անց»:

Արուսյակ Աթանեսյանի խոսքով` Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկներից մեկը հարազատներին ասել է, թե միոման չպետք է հեռացնեին առանց բջջաբանական հետազոտության, այդ պատճառով էլ հիվանդի հարազատները բողոք են ներկայացրել:

«Ես զարմանում եմ այն բժշկի վրա, որ հիվանդի տերերին հանում է բժշկի դեմ: Բժշկի կողմից սա էթիկայի կանոնների խախտում է»,- ասաց փաստաբանը: 

Ըստ մեղադրական եզրակացության` Ցոլակ Խաչատրյանը 2014թ. օգոստոսին վիրահատել է Սոֆյա Պողոսյանին: Վիրահատությունից կարճ ժամանակ անց կնոջ մոտ նկատվել է քաղցկեղի շարունակական աճ, ինչի հետեւանքով էլ 2015թ. մայիսին մահացել է:

Ցոլակ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: Բժշկին սպառնում է ազատազրկում 2-6 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ