News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախի դիրքերից մեկում համածառայակցի կողմից նետված նռնակից վիրավորում ստացած Գառնիկ Տերտերյանը մի քանի ամսվա զինծառայող է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վիրավոր զինծառայողի ընտանիքի մտերիմներից մեկը:  Նա նշեց, որ Գառնիկը բանակ էր զորակոչվել հունիս ամսին, նա այս ամիսների ընթացքում ծառայությունից դժգոհություներ երբեք չի ունցել:

«Դիրքեր գնալուց առաջ միշտ ծնողներին զանգում է, միշտ էլ հետաքրքրվում են՝ խնդիրներ ունի ինչ-որ մեկի հետ, բայց երբեք դժգոհություններ չի հայտնել ծառայությունից կամ էլ ծառայակիցներից»,-ասաց նա:

Տերտերյանների ընտանիքի մտերիմի խոսքով՝ Գառնիկը համեստ եւ ընկերասեր տղա է եւ չէր կարող ծառայակցի հետ կռիվ հրահրել. թե ինչ է իրականում տեղի ունեցել զինծառայողների միջեւ՝ դեռ պարզ չէ:

«Գառնիկի հորեղբայրը Մեղրիում թուրքի կողմից արձակված գնադկից է մահացել: Նրա անունն էլ հորեղբոր անունով են դրել: Շատ լավ, համեստ ու գրագետ ընտանիքից է, ինք չէր կարող ծառայակցի հետ կռիվ հրահրել: Նա մասնագիտությամբ խոհարար է, իրենից փոքր եղբայր եւ մեծ քույր ունի, բոլորն էլ դաստիարակված, լավ երեխաներ են»:

Նշենք, որ վիրավոր զինծառայողը Երեւանի բնակիչ է:

NEWS.am-ի տեղեկություններով, Գառնիկ Տերտերյանը առաջին բուժօգնությունը ստացել է Մարտակերտի հոսպիտալում, այնուհետեւ տեղափոխվել՝ Ստեփանակերտ: Նրա վիճակը բավարար է, ստացել է բեկորային վիրավորում:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի, առույգ հերթափոխի դիտորդ, նռնակաձիգի օգնական, ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Պոստոլոկյանը դեկտեմբերի 8-ին ժամը 02:10-ի սահմանում ծառայողական նպատակով իրեն տրամադրված նռնակը նետել է գետնատնակի մուտքի ուղղությամբ: Նռնակի պայթյունից բեկորային վիրավորում է ստացել հերթափոխի՝ հանգստացող ավագ հրաձիգ, ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Տերտերյանը: Ալբերտ Պոստոլոկյանը  իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր ծնոտի շրջանում եւ ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ