News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լսարանները նորմալ չեն ջեռուցվում:

Արդեն 1 ամսից ավելի է` ֆակուլտետի ուսանողներն ամեն օր դիմում են դեկանատ` խնդրելով լուծել ջեռուցման խնդիրը, սակայն ապարդյուն: Ալեք Մանուկյան փողոցում գտնվող մասնաշենքի լսարանները բավականին մեծ են, սակայն բավարար քանակությամբ տաքացնող սարքեր չկան:

Ջեռուցման խնդրին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաեւ բանասիրական ֆակուլտետի նախկին դեկան Յուրի Դավթյանը:

«Մանկավարժականի բանասիրական ֆակուլտետի լսարաններում ամսից ավելի՝ ինչ ցրտերը սկսել են, սառնամանիք է: Իմ ուսանողների ուղիղ կեսը հիվանդացել են: Ավելորդ չեմ համարում ասել, որ ուսանողները փող են վճարում նորմալ պայմաններում սովորելու համար: Իմ դեկանության բոլոր տարիներին ես ահազանգել եմ այդ մասին: Սակայն, ինչպես ասում են, ձայն բարբառոյ յանապատի: Այժմ առաջարկում եմ ռեկտոր Միրզախանյանին, աներձագ – պրոռեկտոր Երեմյանին, դասընկեր պրոռեկտոր Թամազյանին, կուրսընկեր պրոռեկտոր Մելիք – Բախշյանին՝ ձեր կանանց և երեխաներին բերեք - նստեցրեք բանասիրական ֆակուլտետի լսարաններում առավոտյան 9-ից` 6-ից 8 ժամ: Գուցե դրանից հետո նրանք հասկանան, որ մանկավարժականում ձեր կերած փողը հարամ է: Վերևներից, գիտեմ, չեք վախենում: Գոնե Աստծուց վախեցեք»,- գրել է ներկայիս դասախոսը:

Թե երբ է պատրաստվում համալսարանի ղեկավարությունը լուծել ջեռուցման հարցը, պարզ չէ:

Տպել
Ամենաշատ