News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի Ջերմուկ քաղաքում այսօր` դեկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Կեչուտի ջրամբարում 29-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Երիտասարդի դին հայտնաբերվել է ժամը 13:30-ի սահմաններում:

Ըստ Shamshyan.com-ի ` մահացածը ոստիկանության աշխատակից, 29-ամյա Սեւակ Հ.-ն էր, ընկերոջ հետ գնացել էին ձկնորսության, ռետինե նավակով ափից 30 մետր առաջ էին ընթացել դեպի ջրամբար, այդ ժամանակ էլ ռետինե նավակը բախվել էր սառույցին և պատռվել, ինչից հետո էլ տեղի էր ունեցել ողբերգությունը:

Նշենք, որ Սեւակի առաջնեկը երկու օր առաջ է ծնվել:

Տպել
Ամենաշատ