ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի ափի մոտ տեղի է ունեցել 6․8 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS)։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով ժամը 14։49 –ին, Ֆերնդեյլ քաղաքից 167 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվում էր 10 կմ խորության վրա, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։ Զոհերի ու ավերածությունների մասին առայժմ տվյալներ չկան։