News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Armenia StartUp Cup-ի եզրափակիչ փուլում հաղթող է ճանաչվել Chessfimee ստարտափը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Fimetech եւ Chessfimee ստարտափների հիմնադիր Գոռ Վարդանյանը:

«Chessfimee-ի համար սա առաջին ֆորմալ հաղթանակն էր: Մեզ համար նաեւ խորհրդանշական էր, որ հենց դեկտեմբերի 7-ին ստացանք այս մրցանակը։ Ես համոզված եմ, եւ արդեն պլանավորել եմ, որ մեր ստարտափը Գյումրու զարգացման մեջ իր դերն ունենա»,- ասել է Գոռ Վարդանյանը:

Chessfimee-ի հիմնադրի խոսքով` Armenia StartUp Cup-ին մասնակցելը անչափ կարեւոր էր, քանի որ  ստարտափի թիմը հնարավորություն ունեցավ աշխատել տարբեր բնագավառների պրոֆեսիոնալ մասնագետների հետ։

«Ունեցանք հետաքրքիր քննարկումներ, ինչի արդյունքում նոր մտքեր ու գաղափարներ առաջացան։ Այդ ընթացքում հավելվածը դիզայներական լուրջ փոփոխություններ կրեց, ավելացվեց բազմամիլիոնանոց պարտյաների բազա, ինչպես նաեւ՝ «Parental Control»` «Ծնողական վերահսկողություն» ֆունկցիան, ինչի շնորհիվ ծնողը կարող է թույլ չտալ երեխային միանգամից տեսնել ճիշտ լուծումը, այլ մտածել, լուծել ինքնուրույն եւ հետո միայն ստուգել ճշտությունը։ Կային կարծիքներ, որ Chessfimee հավելվածը ի վնաս երեխայի է աշխատում, այս հնարավորությունն ավելացնելով՝ խնդրին լուծում տրվեց»,- հավելեց Գոռ Վարդանյանը:

Chessfimee-ի թիմը այժմ աշխատում է իրական տախտակի սկանավորման ֆունկցիայի վրա, որի նախադեպը առայժմ չկա աշխարհում։ Այն 3D պատկերների մշակում է, որը կարգով շատ ավելի բարդ խնդիր է։ «Ապագայի պլանները շատ են. ցանկանում ենք ստեղծել նորարար ինժեներական, լուծումներով հագեցած շախմատային լայն հարթակ»- եզրափակեց Chessfimee-ի հիմնադիրը:

Որպես հաղթող Chessfimee-ի թիմը ստացել է 1.500.000 դրամ պարգեւ, ինչպես նաեւ 2017 թվականին Մարոկկոյում միջազգային StartUp Cup-ին մասնակցելու ուղեգիր:

Chessfimee-ն շախմատային տախտակների սկանավորման եւ վերլուծության հավելված է, որը թույլ է տալիս սկանավորել եւ թվայնացնել խաղատախտակներ տարբեր գծապատկերներից եւ դիրքերից՝ օգտագործելով OCR (optical character recognition) տեխնոլոգիան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ