News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

 Իրավիճակը իրաքյան Էլ Կաիմ քաղաքի շուրջ, որտեղ օդային հարվածից զոհվել են՝ որոշ տեղեկություններով խաղաղ բնակիչներ, մեկ ուրիշ տվյալներով՝ ահաբեկիչներ, հարցեր է առաջացնում։ Այս մասին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա ուշադրություն է հրավիրել օդային հարվածից  զոհվածների մասին տարբեր տեղեկություններին, այդ թվում այն տեղեկությանը, որ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներից ահաբեկիչներին էին օգտվում։ «Պետք է պարզաբանել այս իրավիճակը, քանի որ դա կարող է ճշմարտանման լինել»,- ասել է Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով քաղաքացիական օբյեկտների, այդ թվում հիվանդանոցների զավթումը  ու հետագա գործածումը որպես շտաբներ նման է «Ջեբհաթ ան Նուսրայի» եւ մյուս խմբավորումների զինյալների մարտավարությանը։

Լավրովը շեշտել է, որ ահաբեկիչների դեմ գործողությունները պետք է ձեռնարկվեն միջազգային իրավունքին համապատասխան, իսկ խաղաղ բնակչության համար հնարավոր բացասական հետեւանքներից պետք է խուսափել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ