News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից հետո լուրջ փոփոխություններ կլինեն բուհական համակարգում: «Փաստի» տեղեկություններով` ապրիլին Ազգային ժողով է ներկայացվելու մի նախագիծ, որով խիստ հեշտացվելու է ընդունելությունը բուհերում: Ընդամենը հարցազրույցով եւ մասնագիտության մասին մի ռեֆերատով դիմորդը կարող է ընդունվել:

Սակայն սրան հակառակ, դժվար է լինելու սովորելը: Որոշվել է այնպիսի չափորոշիչներով առաջնորդվել, որոնք վատ սովորողին թույլ չեն տա ավարտել բուհը:

Այս ամենը կարվի մի նպատակով. գնալով շեշտակի նվազում է ուսանողների թիվը, որպեսզի այս միտումը կանխվի եւ թվաքանակ ապահովվի, կհեշտացվի ընդունելության կարգը:

Ուսանողական վարձերը շատ հարցեր են լուծում, եւ դրանց նվազումը կբերի նաեւ դասախոսական աշխատավարձերի կրճատման:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Տպել
Ամենաշատ