Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում վեց հարկանի շենքի փլուզման հետեւանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, երկու մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NDTV-ն:
Եվս 10 մարդ փլատակների տակ է:
Դեպքը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան: Փրկարարական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր:
Ըստ NDTV-ի՝ շենքը վերջերս էր կառուցվել: Փլուզման ժամանակ այնտեղ 5 ընտանիք է եղել: