News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անկախ որեւէ ներքաղաքական զարգացումներից, միջազգային ասպարեզում Միացյալ Նահանգները պետք է մնա Հայաստանի լավագույն բարեկամը, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է սենատոր Մարկ Քըրքը:

«Մենք պետք է համոզված լինենք, որ Միացյալ Նահանգները միշտ մնում է Հայաստանի լավագույն բարեկամը: Ամերիկայի հայ համայնքը մեր կյանքի, մեր ընտանիքի անբաժանելի մասն է, իսկ հայկական մշակույթը մեր մշակույթի մասը եւ մենք պետք է ամեն ինչ անենք՝ բարդ տարածաշրջանում հայտնված Հայաստանին աջակցելու համար»,-նշել է նա:

Սենատորի խոսքով, աջակցությունն իր մեջ ներառում է ավելի լուրջ քայլեր Վաշինգտոնի կողմից Հայաստանի անվտանգության ապահովման համար, ինչպես նաեւ՝ Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության բարձր ծավալները.

«Ինձ համար, որպես սենատոր, միշտ կարեւոր էր համոզված լինել, որ հայերի ձայնը միշտ լսելի է Սենատում տարբեր խնդիրներ քննարկելիս»:

Հայ-ամերիկյան հարաբերություններում Հայաստանն ամերիկյան օգնությունը ստացողի դերում չէ միայն: Մարկ Քըրքն ընդգծում է, որ ցեղասպանություն եւ բազմաթիվ փորձություններ վերապրած հայ ժողովուրդն իր կողմից շատ բան կարող է սովորեցնել Միացյալ Նահանգներին. «Ամերիկայի հայ համայնքը եզակի դեր է խաղում թույլ չտալով, որպեսզի Ամերիկան քնի մեջ մնա, ինչպես դա պատահեց 1930-ականներին»:

Այսօր Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ սրվող հարաբերությունների եւ նոր մարտահրավերների պայմաններում իրավիճակը նույնպես կարող է սրվել, համոզված է սենատոր Քըրքը. «Հայաստանը մեզ սովորեցնում է, ներառել անցյալի դասերը արտաքին քաղաքականության մեջ եւ համոզված լինել, որ Ամերիկան աշխարհում դրական դեր է խաղում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
NESA կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են Քննչական կոմիտե. վերապատրաստման պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են Կոմիտեի տարածքային մարմինների…
Գրիգոր Էլիզբարյանն ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել զինվորական դատախազության գործունեությունը
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին…
Քննարկվել են Քննչական կոմիտեի և ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի միջև համագործակցության ոլորտները
Արսեն Այվազյանը տիկին Կուրթին ողջունել է առաջին անգամ ՀՀ քննչական կոմիտեում և վստահություն հայտնել, որ նրա համակարգման ներքո Հայաստանում…
Պապոյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին. կարեւորել են 2024-ին «Ամերիկայի մրցունակության փոխանակում» ծրագիրը ՀՀ-ում անցկացնելը
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային...
Արդարադատության ոլորտում գործող և սպասվող թվային հարթակները փոխնախարարը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքային քննարկումների…
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային այցելուների առաջնորդական ծրագրին
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային...
Ամենաշատ