Ճապոնիայում ստեղծել են հայտնի գրող Նացումե Սոսեկիի ճիշտ պատճենը՝ ռոբոտ-նմանակը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Japan Times-ը:
«Ընկերներ վաղուց չենք հանդիպել: Շուրջ 100 տարի է անցել հավանաբար»,- առաջին հրապարակային հանդիպման ժամանակ ասել է ռոբոտը:
Ռոբոտը ստեղծել են գրողի մահվան 100-րդ տարելիցի առիթով, Նիսյոգակուսայի համալսարանի մի խումբ գիտնականներ: Ռոբոտը ներկայացվել է ճապոնացիներին լավ հայտնի կերպարով, ինչպիսին պատկերված է 1000 իեն անվանական արժեքով թղթադրամի վրա:
Ռոբոտն օգտագործվելու է ուսումնական նպատակներով, օրինակ՝ երեխաներին Նացումե Սոսեկիի ստեղծագործություններն ընթերցելու համար: