News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանն ավելի պիտի խորացնի լավ հարաբերությունները նաեւ Եվրոպական Միության հետ: Այս մասին նշվել է Վաշինգտոնի Քենանի անվան վերլուծական կենտրոնում անցկացված քննարկումների ժամանակ, որտեղ քննարկվել է հետխորհրդային վերջին 25 տարիների քաղաքական զարգացումները, տնտեսության բնագավառում փոփոխությունները, միգրացիան ու հակամարտությունները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ռուսաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքը Փարիզում Էյֆելյան աշտարակի մոտակայքում վերջերս օծեց ռուսական մի եկեղեցի, ինչը մեծաթիվ փորձագետներ համարում են Եվրոպայում Պուտինի ազդեցությունը տարածելու խորհրդանիշ։ Ազգային պաշտպանության համալսարանի փորձագետ Պիտեր Ելցովի խոսքով էլ, գաղտնիք չէ, որ ռուսական բանկերից մեկը 27 միլիոն եվրոյի վարկ է հատկացրել Ֆրանսիայի ծայրահեղ աջթեւային Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին լը Պենին այս երկրի ընտրություններից մի քանի ամիս առաջ։

«Իսկ եթե Լը Պենը հաղթի, ես կարծում եմ, դա կլինի Եվրոպական Միության վերջը»,-ասել է նա։

Վաշինգտոնի Քենանի անվան հաստատությունում անցկացված քննարկումները հետխորհրդային 25 տարիները, տեղի ունեցած փոփոխությունները եւ անկախացած պետությունների ընտրած ուղիները վերլուծելու նպատակ ուներ։

Ինչպես հաստատության փոխտնօրեն Ուիլյամ Պոմերանցն է ասում, Ռուսաստանն այս անկախ պետությունների համար վտանգավոր է այնքանով, որ փորձում է մնալ այս տարածքում քաղաքական ու տնտեսական առումով կենտրոնական բաղադրիչ։

Նրա խոսքով, «այսօր, երբ սառեցված հակամարտությունները նորից վերակենդանանում են, արդյոք Ռուսաստանի գլխավոր նպատակը վերահսկելու ցանկությամբ միջամտելը չէ»։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այսօր ամենամտահոգիչն է բոլորի համար»,-ասում է Վիրջինիայի պոլիտեխնիկական համալսարանի արտաքին հարաբերությունների հարցերով պրոֆեսոր Գերարդ Թոլն ու շարունակում. «Ամենամտահոգիչն է, քանի որ այն ունի նորից պատերազմի վերաճելու հնարավորություն։ Եվ այս հարցում բոլոր ազդանշանները շատ բացասական են։ Խնդիրը լուծելու միակ եղանակը լիակատար քննարկումներն են, Եվրոպական Միության, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Իսկ այս գործում մեծ է Մինսկի խմբի դերը»։

Ռուսական ազդեցության լծակները հետխորհրդային տարածքում մնում են ուժեղ, եւ այստեղ գերակայում է ռուսամետ կարծիքը։ Այս մասին է «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանն ասում Քոլորադոյի համալսարանի միջազգային զարգացման ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Ջոն Օ’Լաֆլինը։

«Մարդկանց 75-ից 80 տոկոսն ունի ռուսական կողմնորոշում», ասում է նա ու շարունակում. «Այդ պատճառով է նաեւ, որ այս երկրներում մարդիկ կասկածանքով են մոտենում Արեւմուտքի մտադրություններին, նրա քայլերը համարում ագրեսիվ, եւ իրենց իր կողմը քաշելու նպատակներում՝ խորամանկ»։

Եվ այս ամենի պատճառն այս երկրներում Արեւմուտքից բավարար տեղեկություններ չստանալու հանգամանքն է, ասում է նա։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական համատեղ զորախմբի միջոցով Հայաստանի անկախության լծակները կորցնելու մտահոգություններին, վերլուծաբաններն ասում են, թե բացարձակ ինքնիշխանություն չի լինում։ Ինքնիշխանությունը, Գերարդ Թոլի խոսքով, ամրապնդվում է լավ հարաբերություններով, այլ երկրների հետ դաշինքներ կազմելով։ Այդ պատճառով, ասում է նա, Հայաստանն ավելի պիտի խորացնի լավ հարաբերությունները նաեւ Եվրոպական Միության հետ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ