Երեւանում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության մամուլի ծառայությունից, որտեղից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 9:11-ի սահմանում: Այս պահին ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Ըստ shamshyan.com-ի՝ ՀԱԹ թաղամասի Անդրանիկ փողոցում գործող խանութներից մեկում տեղակայված տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա առավոտյան ժամը 9-ի սահմանում դիմակավորված անձը զենքը պահելով ՝ նրանից գումար է պահանջել: Դիմակավորված անձը կրակոցներ է արձակել խանութում, սակայն, գործը ավարտին չհասցնելով՝ դիմել է փախուստի: Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները:
Ոստիկանները խանութի ներսում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 3 կրակված պարկուճ, ինչպես նաև կրակոցի արդյունքում վնասված հետքեր։