News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի խորհրդարանում սկսվել է հերթական նիստը, որի ժամանակ սպասվում է նախագահ Փաք Կըն Հեի իմփիչմենթի մասին օրինագծի քվեարկությունը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»

Անանուն քվեարկությունը կկայանա դեկտեմբերի 9-ին՝ տեղական ժամանակով ժամը 14։00–ին։

Նախագահին իմփիչմենթ հայտարարելու համար հարկավոր է խորհրդարանի 300 պատգամավորներից 200-ի համաձայնությունը: Ընդդիմադիր կուսակցությունները ներկայացված է 172 պատգամավորով, ինչի արդյունքում, առանց իշխող Սենուրի կուսակցության 28 պատգամավորի համաձայության, հնարավոր չի լինի նման որոշում կայացնել:

Հոկտեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ Հարավային Կորեայի նախագահի մտերիմ ընկերուհին՝ Չհվե Սուն Սիլը, որը որեւէ առնչություն չունի պետական ծառայության հետ, խմբագրել է նախագահի ելույթները: Քննիչները ենթադրում են, որ նա մասնակցել է երկրի կառավարմանը:

Հարավային Կորեայի դատախազությունը նոյեմբերի 20-ին ներկայացրել էր աղմկահարույց սկանդալի հետաքննության միջանկյալ արդյունքները։ Երկրի նախագահի մտերիմ ընկերուհի Չհվե Սուն Սուլին եւ եւս 2 բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանք է ներկայացվել կաշառակերության, դրամաշորթության եւ ծառայողական դիրքի չարաշահման մեջ։

Հարավային Կորեայի նախագահի շուրջ քաղաքական սկանդալը բորբոքվել էր այն բանից հետո, երբ Պակ Կըն Հեն հրապարակավ ներողություն էր խնդրել այն բանի համար, որ նախագահական ելույթների տասնյակ տեքստեր մինչեւ հրապարակավ ընթերցվելը «արտահոսել են» իր ընկերուհի Ցոյ Սուն Սիլի մոտ։

Բացի դրանից Ցոյը ամենայն հավանականությամբ քաղաքական ճնշումների միջոցով ստիպել էր հարավկորեական կորպորացիաներին գումար փոխանցել իրեն պատկանող երկու ոչ կոմերցիոն հիմնադրամներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ