News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Samsung-ը նոր անօդաչու է արտոնագրել: Առայժմ հայտնի չէ, թե նոր մոդելն ինչպես կկոչվի, սակայն հարավկորեացիները իրենց հայրենիքում հայց են ներկայցրել թռչող ափսեի տեսք ունեցող դրոնի արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու համար: Այս մասին հայտնում է Planet-today-ը:

Արտոնագրման համար ներկայացված լուսանկարներում անօդաչուն սկավառակաձեւ կառուցվածք ունի՝ ներքեւի հատվածում 2 ոտքով եւ վերին հարթության վրա բաց վանդակաճաղով, որը ենթադրաբար գտնվում է ներսում տեղակայված ռոտորի վրա: Ի տարբերություն մյուս անօդաչու թռչող սարքերի՝ այս դրոնը նման է փոքր չճանաչված թռչող օբյեկտի կամ թռչող սկուտեղի:

Samsung-ից հայտնել են, որ դիզայնի հարցում իրենց ոգենշնչել են «սկավառակաձեւ տիեզերական սարքերը»: Չնայած արտոնագրում նշվում է, որ կառուցվածքի որոշ տարրեր կփոխվեն, բայց ընդհանուր դիզայնը հավանաբար նախկինը կմնա: Այլ մանրամասներ՝ չափերի, հզորության կամ խցիկի տեսակի մասին չի հաղորդվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ