News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի Ազգային ժողովը հատուկ կարգավիճակ կունենա: Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկումների ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքով՝ Ազգային ժողովի նոր Կանոնակարգի ընդունումը պայմանավորված էր խորհրդարանական կառավարման կարգի անցնելու հանգամանքով:

«2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի Ազգային ժողովը ժողովրդի կողմից ընտրված միակ մարմինը կլինի: Խորհրդարանն է ընտրելու երկրի նախագահին եւ ձեւավորելու կառավարությունը: Այս տեսանկյունից մենք հատուկ կարեւորություն ենք տալիս ԱԺ Կանոնակարգին, որի ուղղությամբ աշխատել ենք ավելի քան մեկ տարի»,- նշել է Սահակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ