News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները կարող են թույլատրել օդանավի սրահից հեռախոսանգերը, այդ թվում՝ նաեւ թռիչքի ժամանակ: Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը:

ԱՄՆ-ի ավիակարգավորիչները հեռախոսանգերին կարող են աջակցել երկու պայմանով. առաջին՝ ավիաընկերություններն իրենք պետք է որոշեն նման ծառայություն մատուցելու հարցը, երկրորդ՝ ուղեւորները պետք է ժամանակին տեղեկացված լինեն՝ կոնկրետ չվերթում թույլատրվո՞ւմ է հեռախոսազանգ կատարել:

Պարբերականը նշել է, որ ԱՄՆ-ի տրանսպորտի դեպարտամենտը այս հարցով վերջնական որոշում կայացնելուց դեռ շատ հեռու է: Սակայն նման նորամուծությանն աջակցելու հավանականությունը մեծացնում է այն փաստը, որ գնացքներում, ավտոբուսներում եւ մետրոյում զանգերը սովորական են դարձել, ինչպես նաեւ Wi-Fi անլար ցանցի օգտագործումը:

Ներկայումս որոշ չվերթներում հեռախոսազանգերը տեխնիկապես հնարավոր են Wi-Fi-ի օգնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ