News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գյումրիի «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում 2,5 տարի առաջ ծննդաբերության ժամանակ մահացած 38-ամյա Կարինե Պապանյանի եւ նորածնի գործով նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Աննա Դավթյանը:

«Մենք դիմել ենք քննչական մարմնին, որպեսզի ներկա գտնվենք փորձաքննությանը: Մենք կոնկրետ բժիշկների հարց չենք բարձրացրել, մեզ հետաքրքրում է, թե ինչու ոչինչ չի արվել նորածնի կյանքը փրկելու համար, ինչու չեն կեսարյան հատում արել Կարինեին, եթե հայտնի էր, թե ինչ առողջական խնդիրներ ունի նա»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Կարինե Պապանյանի ծննդաբերության ժամանակ ծնունդն ընդունող բժիշկը եղել է Վահագն Մադոյանը, որին էլ հարազատները մեղադրում են կատարված ողբերգության մեջ: Մադոյանը շարունակում է աշխատել հիվանդանոցում: Ի դեպ, Մադոյանը 2013թ.-ին հայտնվել էր սկանդալի մեջ. Նա կալանավորվել էր քաղաքացիական հագուստով ոստիկաններին ծեծելու մեղադրանքով: 2014թ.-ին Մադոյանին առաջին ատյանի դատարանը դատապարտել էր 1 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառել: Մյուս ատյանները Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը թողել էին ուժի մեջ:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Կարինե Պապանյանի մահվան գործը կարճվել էր, քանի որ դատախազությունը որոշել էր, որ հանցակազմը բացակայում է: Պապանյանի հարազատներին միայն վերաքննիչ բողոքից հետո հաջողվեց քրգործը վերաբացել:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ծննդաբերության ժամանակ առաջացած բարդության հետեւանքով 2014թ. մայիսի 28-ին Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծննաբերելիս մահացել են 38-ամյա Կարինե Պապանյանը եւ նրա երեխան։ Սա 38-ամյա կնոջ երրորդ հղիությունն էր. նա ուներ երկու երեխա՝ 15 եւ 17 տարեկան։ Հիվանդանոցում պնդում են, որ Կարինեին փրկել հնարավոր չէր, քանի որ նրա մոտ ծննդաբերելիս առաջացել էր պտղաջրային էմբոլիա։ Մինչդեռ Կարինեի հարազատները վստահեցնում են, որ կինը մահացել է բժիշկների անուշադրության պատճառով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
Ամենաշատ