News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները զբաղված են նախընտրական աճպարարությամբ: Այս մասին դեկտեմբերի 9-ին՝ ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ իշխանություններն, օրինակ,  որոշել են հայտարարել, որ Հայաստանում մենաշնորհ չկա: «Վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրիում հայտարարել է, որ Հայաստանում մենաշնորհ չկա: Ես էլ կարող եմ հայտարարել, որ Հայաստանում Կարեն Կարապետյանի կառավարություն չկա: Դու ինձ կհավատա՞ք: Չեք հավատա: Այդ դեպքում մենք ինչո՞ւ պիտի նման հայտարարություններին հավատանք»,- նշեց Զուրաբյանը:
Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ իշխանությունների նախընտրական գլխավոր աճպարարությունն այն է, որ ինչպես միշտ, ընտրություններից առաջ փորձում են իրենց նոր կերպարն ստեղծել. օրինակ՝ կառավարությունից հանեցին ամենօդիոզ դեմքերին: «Այս ամենն արվում է մեկ նպատակով՝ ընտրություններից առաջ կյանքից դժգոհ բնակչության շրջանում դրական տրամադրություն ստեղծելու»,- հավելեց Լեւոն Զուրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ