News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի վարչապետ Հվան Գյո Անը դարձել է երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար այն բանից հետո, երբ պետության նախագահ Պակ Կըն Հեին խորհրդարանն իմպիչմենտ էր հայտնել։ Համապատասխան հաղորդագրությունը տարածել է երկրի կառավարության աշխատակազմը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Վարչապետ Հվան Գյո Անը պաշտոնապես դարձել է նախագահի պաշտոնակատար»,– ասված է փաստաթղթում։ Պակ Կըն Հեն նրան է փոխանցել իր լիազորությունները Ազգային ժողովից պաշտոնական ծանուցում ստանալուց անմիջապես հետո։

Հաղորդվում է նաեւ, որ Հվան Գյո Անն ավելի ուշ հանդես կգա հեռուստաուղերձով, իսկ հետո Ազգային անվտանգության խորհրդի նիստի կհրավիրի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ