News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Զբաղվածության պետական գործակալության վերջին տվյալներով Հայաստանում գրանցված է 96 հազար աշխատանք փնտրող, որոնցից 81 հազարն ստացել է գործազուրկի կարգաիճակ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՎԾ աշխատակազմի Աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը:

Նրա խոսքով՝ Զբաղվածության պետական գործակալությունում գրանցվածների 61 տոկոսը կանայք են, 23 տոկոսը՝ երիտասարդներ, 62 տոկսը 35-ից բարձր քաղաքացիներ, 66 տոկոսը գյուղաբնակ: Հիմնական աշխատանք փնտրողները Շիրակի մարզից են, այնուհետեւ երեւանցիներն են եւ լոռեցիները:

Լուսինե Քալանթարյանը նշեց, որ հոկտեմբեր ամսվա դրությամբ Զբաղվածության պետական գործակալությունում եղել է 1918 թափուր աշխատատեղ, որոնցից 60 տոկոսը եղել են կրկնվող:

«Կրկնվող թափուր աշխատատեղերը տարվա ընթացքում ոչ մի կերպ չեն համալրվում՝ ցածր աշխատավարձի կամ բարձր որակավորում ունեցող մասնագետների բացակայության պատճառով»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ