News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մի քանի հարյուր ներգաղթյալներ հատել են Իսպանիայի եւ Մարոկկոյի սահմանը եւ հայտնվել են Իսպանիայի Սեուտա կիսաանկլավի տարածքում։

Մարոկկոյից կիսաանկլավը բաժանում է Սեուտայի պատը, որը 6-մետրանոց կրկնակի ցանկապատ է՝ փշալարերով, տեսախցիկներով, աղմուկի հաղորդիչներով։

Պատը կառուցել էին Իսպանիայի տարածքը Աֆրիկայի միգրանտներից պաշտպանելու համար։

AFP–ի տեղեկություններով՝ պատով անցնելու ժամանակ տուժել է 2 ոստիկան եւ 3 միգրանտ։

Ոստիկանությունը չի կարողացել ձերբակալել բոլոր միգրանտներին, նրանցից շատերը հասցրել են թաքնվել լեռներում, ուստի անկլավ մտած ներգաղթյակների թվի մասին տվյալները տարբեր են։

AFP–ն հայտնում է 400, իսպանական El Mundo–ն՝ 250, իսկ տեղական El Pueblo de Ceuta պարբերականը՝ 500 ներգաղթյալի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ