News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Համանախագահող երկրները խոսում էին երեք սկզբունքի մասին, որոնք Ադրբեջանը փորձում է անտեսել, կամ որեւէ կերպ հղում կատարել այդ սկզբունքներին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, համբուրգում ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հարցին, թե կոնկրետ ինչ է քննարկվել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը, Նալբանդյանը պատասխանեց. «Գիտեք, հանդիպումը կարեւոր էր այն իմաստով, որովհետեւ վերջին անգամ Վարշավայում էինք հանդիպել հուլիսին, մոտ հինգ ամիս է անցել եւ այդ ընթացքում հանդիպում չէր եղել: Ինչ կարող է քննարկվել նման հանդիպումների ժամանակ: Դուք չպետք է հետություններ անեք ադրբեջանցի արտգործնախարի ելույթներից, այլ եռանախագահող երկրների հայտարարությունից, որում հստակ ներկայացված է այն խնդիրները, որոնք ցանկանում են քննարկել կողմերի հետ կամ բարձրացնել կողմերի հետ հանդիպումներին: Թե ինչ է ասում Ադրբեջանի արտգործնախարարը, դա իր գործն է, կարեւորն այն է, թե ինչ են ասում Հայաստանի արտգործնախարարը եւ եռանախագահող երկրները: Ասում են` խստորեն դատապարտում են ուժի սպառնալիքը եւ ուժի կիրառման սպառնալիքը: Պարզ է, թե դա ում է ուղղված, որովհետեւ մենք միշտ հանձնառու ենք ուժի չկիրառմանը եւ ուժի սպառնալիքի չկիրառմանը: Ադրբեջանն է, որ ամեն ձեւով խուսափում է դրան հղում կատարել եւ գնաց նույնիսկ խաղաղության դեմ հանցագործության, որովհետեւ ապրիլի սկզբին լայնածավալ ագրեսիա էր, որի ընթացքում կատարվեցին զարհուրելի բարբարոսություններ:

Եռանախագահներն իրենց հայտարարության մեջ դատապարտում են ապրիլին տեղի ունեցած բարբարոսությունները»:

Դիտարկմանը, որ եռանախագահող երկրների Ագ նախարարների հայտարարությունում հստակ անուն չի տրվել, թե ում է ուղղված իրենց կոչը, Հայաստանի ԱԳ նախարարն արձագանքեց. «Նրանք, որոնք զբաղվում են, լավ էլ պատկերացնում են, գիտեն` ում մասին է խոսքը: Եռանախագահները միջնորդներ են, մենք էլ կցանկանայինք հասցեական լինել, բայց նրանք միջնորդներ են եւ պետք է դիվանագիտական լեզվով ասեն: Նրանք հստակ դիվանագիտորեն ասում են այն, ինչի մասին մատնանշվում էր: Եռանախագահները խոսում էին նաեւ 1994-1995թթ. զինադադարի պայմանների մասին: Ո՞վ է հրաժարվում դրանից, պարզ է` Ադրբեջանն է: Նրանք այդ մասին էլ են հայտնել բայց ոչ այս հանդիպման ժամանակ: Նախկինում էլ են մատնանշել դա: Համանախագահող երկրները խոսում էին երեք սկզբունքի մասին, որոնք Ադրբեջանը փորձում է անտեսել, կամ որեւէ կերպ հղում կատարել այդ սկզբունքներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ