News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինացի հնագետները Չժենչժոու քաղաքի տարածքում գտել են հազվագյուտ գեղանկարներով մի հին դամբարան,որը պատկանում է Մին կայսերական տոհմի ժամանակաշրջանին (1368-1644 թթ), հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Սինհուա» գործակալության փոխանցմամբ, գտածոյի ուսումնասիրությամբ զբաղվում են Խենանի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները։

«Սա Մին  կայսերական տան անդամի առաջին հայտնաբերված դամբարանն է, որի պատին գեղանկարներ կան։ Այս գծատոյի նշանակությունը շատ մեծ է»,- մեջբերում է գործակալությունը հետազոտական կազմակերպության ներկայացուցչին։

Գիտնականների խոսքով, դամբարանի ճշգրիտ տարիքը կազմում է 531 տարի։ Դրա պատերը նկարազարդված են գունանկարներով, որոնք լավ են պահպանվել։

Մին տոհմի կառավարման տարիներին Չինաստանում սրընթաց զարգացել է գյուղատնտեսությունը, երկաթի, տեքստիլի ու ֆոսֆորի արտադրությունը։ Այդ դարաշրջանի զորահրամանատար Չժեն Խեն (1371-1435)  եղել է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում, Հնդկական օվկիանոսում, Պարսից ծոցում, Արեւելյան Աֆրիկայի ափերի մոտ։ Չինաստանում համարում են, որ հենց նա է Կոլումբոսից 70 տարի առաջ բացահայտել Ամերիկան։ Մին տոհմի օրոք առեւտրային ուղիների զարգացմանը զուգահեռ սրընթաց զարգանում էր առեւտուրը, ինչին նպաստում էր հարկերի նվազումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ