News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Օրերս հրապարակվել են արտասահմանից Հայաստանի ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների մասին տվյալներ։ Այդ փոխանցումների զգալի մասը շատ ընտանիքների համար վաղուց սովորական դարձած դրամական օգնությունն է արտերկրներում գտնվող իրենց հարազատներից ՝ տրանսֆերտները։

Ինչպես գիտեք, փոխանցումների զգալի մասը Հայաստան է ուղարկվում Ռուսաստանից, որտեղ հարյուր հազարավոր հայ աշխատքային միգրանտներ կան։ Նրանք այնտեղից փողը հայրենիք են ուղարկում թե դոլարով, թե ռուսական ռուբլով։ Մեր ԿԲ հաշվետվություններում այդ տվյալները միայն դոլարով են ներկայացված։  

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Հոկտեմբերին Ռուսաստանից գումարային փոխանցումների ներոհսքը կրճատվել է տարեկան կտրվածքով 4․3 մլն դոլարով, կամ 4․7 տոկոսով։ Անկման ծավալները կարծես այնքան էլ էական չեն։ Բայց անցած տարի Հայաստանի տնտեսությունը արդեն լուրջ վնաս էր կրել, գումարային փոխանցումների ներհոսքի անկման պատճառով։ Դրա համար էլ այդ խնդրի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար, համեմատությունները կներկայացնենք 2014-ի հոկտեմբերի հետ։

Նախ նշենք, որ փոխանցումների գումարը՝ դոլարով արտահայտված, նվազել է հիմնականում Ռուսաստանում այդ արժույթի ամրապնդման պատճառով։ Հոկտեմբերի դրությամբ այնտեղ դոլարի փոխարժեքը աճել է երկու տարում ավելի քան մեկուկես անգամ։ Հաշվի առնենք, որ բազային ամսում՝ այսինքն 2014-ի հոկտեմբերին, դոլարն արդեն հասցրել է 1998-ին Ռուսաստանում փողային բարեփոխումից հետո առաջին անգամ գերազանցել 40 ռուսական ռուբլու նշաձողը։ Այնպես որ համեմատությունների համար բազան ինքնին փոքր չէ։

Երկու տարում Ռուսաստանից դրամական փոխանցումների գումարը հոկտեմբերին կրճատվել է 57․5 մլն դոլարով, այդ թվում 47․4 մլն դոլարով  (ինչը կազմում է ընդհանուր անկման 82 տոկոսը)՝ արժույթների փոխարժեքի հաշվին։ Մնացած մասը ՝շուրջ 18 տոկոսը պայմանավորված է մի շարք գործոններով։ Դրանցից կարելի է առանձնացնել աշխատանքային միգրացիայի ու զբաղվածության հարցերով Ռուսաստանում առաջացած խնդիրները, վերջին երկու տարիներին զգալի գնաճի հետեւանքով կյանքի ընդհանուր թանկացումը  եւ այլն։ Ստորեւ ներկայացված գրաֆիկում ներկայացված է Հայաստան ֆիզիկական անձանց գումարային փոխանցումների դինամիկան 2014-2016 թթ․ հունվար- հոկտեմբեր ամիսներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ