News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական կողմը միշտ փորձում է ներկայացնել, թե որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել որեւէ հարցով՝ թե հետաքննության մեխանիզմների ներդրման, թե Կասպրշիկի թիմի ընդլայնման վերաբերյալ եւ շարունակում են պնդել դա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքում կայացած  ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Դիտարկմանը, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն նշել է, որ վեճ կա, թե Կասպրշիկի թիմի ընդլայնման դեպքում՝ որտեղ են տեղակայվելու նրանք, որ ՌԴ-ն կողմ է, որ դրանք լինեն շփման գծում, Նալբանդյանն արձագանքեց. «Ադրբեջանական կողմը միշտ փորձում է ներկայացնել, թե որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել որեւէ հարցով՝ թե հետաքննության մեխանիզմների ներդրման, թե Կասպրշիկի թիմի ընդլայնման վերաբերյալ եւ շարունակում են պնդել դա: Իսկ եռանախագահները ոչ միայն ասացին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածության մասին, այլեւ ասացին, որ հետաքննության մեխանիզմի ստեղծման պայմանավորվածության վերաբերյալ առաջընթաց պետք է գրանցել, նաեւ նշեցին, որ խոչընդոտները պետք է վերացնեն, որոնք ուղղված են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնմանը: Ինչի մասին է խոսքը, եթե ավելացնենք թիվը մի քանի հոգով, բան չի փոխելու, որովհետեւ կան կոնֆլիկտային իրավիճակներ, որտեղ ոչ թե 5-10 կամ քսան հոգի է պետք, այլ 200-300 է ներկա, բայց նորից շատ բան չի փոխում: Բայց շատ կարեւոր է, որ ինչ-որ սիմվոլիկ քայլ կարող է արվել, որ շարժվում են առաջ, դիտորդական առաքելությունները ավելացնեն քանակը, որակը, արդյունավետությունը»:

Նալբանդյանի խոսքով, Ադրբեջանը սկզբում դեմ էր ընդհանրապես, հետո ասաց, թե ավելացրեք 7-ով, բայց չտեղակայենք շփման գծում, այլ ուղարկենք Բաքու, Թբիլիսի եւ Երեւան եւ թույլտվություն վերցնեն Ադրբեջանից` գալու շփման գիծ:

«Այլ խոչընդոտներ էլ կան. մինչեւ հիմա բազմաթիվ հանձնաժողովների նիստեր են եղել, որի ժամանակ միայն Ադրբեջանն է խոչընդոտել: Կարծում եմ` Լավրովն էլ է նույն բանն ասել, իսկ մեխանիզմի մասին Ադրբեջանը ասում է` ընդհանրապես դեմ է, ասում է` մենք կարող ենք մեխանիզմ ներդնել, երբ կարգավորումը լինի, բայց դրանից հետո ի՞նչ միջադեպի հետաքննության մեխանիզմի մասին է խոսքը: Իրենք իրենց փակուղի են մտցրել, գլխիվայր են դնում ընդհանրապես: Ամբողջ աշխարհը մի բան է խոսում, իրենք ուրիշ ձեւ են հասկանում, ծուռ հայելիների թագավորություն է, մյուսներին էլ փորձում են պարտադրել իրենց տեսակետները»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ