News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2016թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին:

Ամերիաբանկը «The Banker» ամսագրի կողմիցՀայաստանի «Տարվա լավագույն բանկ»է հռչակվում արդեն 2-րդ տարին անընդմեջ, իսկ ընդհանուր առմամբ` իր գործունեության ընթացքում 4-րդ անգամ (նախորդ մրցանակները`2010թ., 2013թ., 2015թ.): Նշենք, որ 2016թ. Ամերիաբանկը Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է ճանաչվել նաեւ«Global Finance» եւ «Euromoney» հեղինակավոր ամսագրերի կողմից:

Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ մրցույթի կազմակերպիչները նշեցին, որ բանկը հաղթող է ճանաչվել` հաշվի առնելով մի շարք կարեւոր ցուցանիշներ. ֆինանսական ցուցանիշներն, իհարկե, էական դեր ունեն, սակայն դիտարկվում են նաեւտնտեսական եւ մրցակցային գործոնների առկայության պարագայումբանկի արդյուավետ գործունեությունը եւ ռազմավարական մոտեցումները: Ամերիաբանկըտարվա լավագույն բանկ համարելու հիմք է հանդիսացել նաեւ բանկի հաճախորդամետ քաղաքականությունը, բալանսավորված ռիսկերի կառավարումը,հեռահար բանկային ծառայությունները եւ դրանց որակական մակարդակը,ինչպես նաեւ CR2 ընկերության հետ հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր BankWorld համակարգի (omnichannel banking platform) ներդրման իրականացման գործընթացը:

2016թ. «Տարվա լավագույն բանկ»  մրցանակին են արժանացել նաեւ այնպիսի բանկեր, ինչպիսիք են ING, Raiffeisen International, DBS եւ այլ հեղինակավոր ֆինանսական կառույցներ:

«The Banker»-ի մրցանակաբաշխությունն աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշը, այն անցկացվում է արդեն 17-րդ տարին անընդմեջ: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել են 149 երկրի առաջատար բանկեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ